Լոնդոնի համալսարանի գիտնականները երկարատև հետազոտություններից հետո եկել են անսպասելի եզրակացության, որը կարող է դրական անդրադառնալ տղամարդկային հավատարմության և ընտանեկան կապերի ամրապնդման համար: Պարզվում է, որ անկողնում սիրուհու հետ մահանալու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան կնոջ հետ:

Այսպիսի եզրակացություններ արվել են հիմնվելով բժշկական զեկույցների և հոգեբանական գրականության վրա: Ինչպես պարզվեց, ոչ ամուսնական կապերն ունեն մի քանի տեսակներ՝ հոգեբանական, ֆիզիոլոգիական և սեքսուալ:

Դավաճանության ժամանակ տղամարդը ապրում է ուժեղ սթրես, որը շատ հաճախ սպանում է նրան: Սթրեսն առաջացնում է մեղքի զգացում, խղճի խանգարումներ և նոր զուգնկերոջը չբավարարելու վախը: Բոլոր այս պատճառները բերում են սրտի կաթվածի և հոգեկան անհավասարակշռության:
Բացի այդ՝ ռոմանտիկ ընթրիքները, որոնց հաջորդում է բուռն գիշեր, նույնպես հնարավոր մահի պատճառ կարող են դառնալ: Սիրուհու աչքերում թույլ և հիվանդ չերևալու համար սկսում է չհետևել բժիշկների ցուցումներին, ծանր սնունդ և ալկոհոլ օգտագործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել