Այսօր քրդական մի կառույցի մասին եմ գրել, որը կարող է անծանոթ լինել շատերի համար, դրա համար մի փոքր պատմեմ այդ կառույցի մասին:
«Դեմոկրատական հասարակական շարժում» կամ «Շարժում հանուն ժողովրդավարական հասարակության» , քրդերեն Tevgera Civaka Demokratîk: Սա Հյուսիսային Սիրիայի քրդական տարածքները կառավարող կոալիցիա է: Այն ձևավորվել է 2011թ.-ին, երբ «Արաբական գարունը» սպառնում էր քրդաբնակ բնակավայրերին:Մինչև 2015թ.-ը եղել է պարզապես տեղայնացված կառույց, սակայն արդեն 2015-16թթ.-ը հանդիսացել է Ռոժավայի կառավարող մարմին, իսկ 2016թ.-ից հետո համախմբվում են սիրիական հիմնական քրդական ուժերը, քաղաքական խմբերը և ձևավորում կառավարող կոալիցիա: «Դեմոկրատական հասարակական շարժում»-ի հիմնական ուժը հանդիսանում է «Ժողովրդավարական միություն» կուսակցությոնը (PYD): Հենց սա եկավ փոխարինելու քրդական գերագույն խորհուրդ կամ կոմիտե կոչվածին, որը կառավարում էր միայն Ռոժավան: 
Պետք է ասեմ, որ TEV-DEM-ը մեծ ռեսուրսներ ունի նաև թուրքական Ջիզրե շրջանում: Պատահական չէ, որ այս շարժման կենտրոններ են համարվում Ջիզերն (Թուրքիա), Քոբանի և Աֆրին (Սիրիա):
Շարժումը կարելի է անվանել բազմազգ և բազմակրոն, այստեղ ընդգրկված են ինչպես քրդեր, այնպես էլ արաբներ, թուրքմեններ, հայեր, եզդիներ: TEV-DEM-ը , այսպես ասած տեղական կոմիտեների միջոցով անընդհատ շփվում է բնակչության հետ, բացատրում շարժման էությունը, նպատակը: Հենց այս ձևաչափով գործունեությունն է, որ շարժմանը բերել է հաջողություն բնակչության շրջանում: Շարժման ռազմական ուժն է համարվում YPG-YPJ և ԱՍԱՅԻՇ (քաղաքներում և գյուղերում տղամարդկանց և կանանց զինված խմբեր, կարելի է համեմատել մեր ֆիդայական խմբերի հետ): 
Կոալիցիոն շարժման մեջ են մտնում «Ժողովրդավրական միություն» կուսակցությունը (PYD), «Սիրիայի մություն» կուսակցությունը (SUP), «Սիրիացի քրդերի ժողովրդավարական խաղաղության» կուսակցությունը (PADKS) և «Քրդստանի ազատական միություն» կուսակցությունը (PINK): 
Գործադիր կառավարող կոմիտեի անդամներն են ՝
Էդլար Ղլալիլը (2014թ.-ից) և Իհլամ Էհմեդը (2015թ.-ից):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել