Սիրիայում «Շարժում հանուն ժողովրդավարական հասարակության» կոալիցիան (TEV-DEM) կոչով դիմել է աշխարհի քրդերին:
«Աֆրինում յուրաքանչյուր ոք՝ կին, երեխա, ծեր, գնտվում է հարձակման վտանգի առջև թուրքական պետության և նրա հովանավորյալ ահաբեկչական խմբերի կողմից: Քրդստաանի, հյուսիսային Քրդստանի, Եվրոպայի քրդերի, արևմուտքի քրդերի միասնությունն ու աջակցությունն է պետք այսօր Աֆրինին: Աֆրինին պետք է տեր կանգնենք:
Մենք հիմա անցնում ենք պատմական մի շրջան, որը կարող է ճակատագրական լինել քրդերի հետագայի համար: Թուրքիան սկսել է տարածաշրջանում էթնիկ զտումներ իրականացնել ցեղասպանության տեսքով Ռուսաստանի աջակցությամբ, իսկ ԱՄՆ-ն և Եվրոպան իրենց լռությամբ տվել են դրա համաձայնությունը: Չնայած Էրդողանի բանակի և նրա ահաբեկչական խմբերի 51 օր տևող հարձակումներին, այնուամենայնիվ YPG-YPJ-ին մինչ օրս հաջողվում է հերոսաբար դիմակայել , սակայն այլևս պետք է միասնություն, որպեսզի վերջնական հարված հասցնենք քուրդ ժողովուրդին ցեղասպանող թուրքին...
Կոչ ենք անում համայն աշխարհի քրդերին տեր կանգնել Աֆրինին»:
Ներկայացերեցի որոշակի կրճատումներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել