Tert.am-ը գրում է.

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, վստահ է, որ ազգ-բանակ ծրագիրն առաջ է գնում, ժողովրդի մեջ շարժ կա, բայց գաղափարախոսության քարոզչությունը ոչ ճիշտ ուղղությամբ է տարվում:

«Շարժը կա, արդյունքները դրական են, մենք պետք է հասկանանք, որ այն վիճակը, որ ասում ենք միշտ պետք են նորություններ, փոփոխություններ, հիմա այդ ծրագրերի մեջ  մտցրել ենք, մեկը քննադատում է, մեկը լավ բան է ասում: Իհարկե, հասկանում եմ, որ դրական շարժի մեջ մի բացասական  կողմ կարող է լինել, բայց ընդունված է, որ այդ բացասականի մասին ավելի շատ են խոսում, քան դրականի մասին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:  

Արկադի Տեր-Թադևոսյանը միանշանակ բացասաբար է վերաբերվում ֆեյսբուքյան որոշ օգտատերերի` բանակին նվիրված «բարեգործական» նախաձեռնությունների հրապարակայնացմանը՝ տուֆ, լվացքի մեքենա և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել