168.am-ը գրում է.

2017 թվականի տվյալներով՝ աշխարհի տարբեր երկրներում ապրում են վրաստանցի 840 հազար միգրանտներ: Այդ մասին վկայում են Pew Research Center ամերիկյան կազմակերպության կայքում զետեղված տվյալները:

Մեծամասնությունը արտագաղթել է Ռուսաստան՝ 450 հազար մարդ: Երկրորդ տեղում Հունաստանն է, ուր մեկնել է Վրաստանի 80 հազար քաղաքացի, իսկ երրորդ հորիզոնականում Ուկրաինան է (70 հազար): Նրանց հաջորդում են Ադրբեջանը (50 հազար) եւ Հայաստանը (40 հազար): Վրաստանցի միգրանտների թվաքանակով երկրների տասնյակում տեղ է գտել ԱՄՆ-ը՝ 30 հազար մարդ: Գերմանիայում եւ Կիպրոսում գտնվում է 20 հազար վրացի միգրանտ, իսկ Իտալիայում՝ 10 հազար:

10 հազար պակաս վրաստանցի միգրանտներ կան Իսրայելի, Բելառուսի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Բելգիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Լատվիայի, Պորտուգալիայի եւ Չեխիայի տարածքում, հաղորդել է Sputnik-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել