Tert.am-ը գրում է.

Լիբանանում հրապարակվող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի խոսքով՝ և՛ սիրիական պատերազմը, և՛ երկրի ներսում տեղի ունեցողն իրենց ազդեցությունն ունենում են Լիբանանի վրա, և արդյունքում նկատվում է նաև լիբանանահայության որոշակի արտահոսք:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ընդհանրապես քրիստոնյա ազգաբնակչությունը հեռանում է և՛ Եգիպտոսից, և՛ Սիրիայից, և՛ Իրանից, և՛ նաև Լիբանանից:

«Բայց Լիբանանը, որն անցել է 17-ամյա քաղաքացիական պատերազմի բովով, հիմա համեմատաբար հանգիստ է:  Իհարկե, կա մտավախություն, որ բազմաթիվ գործոնների հետևանքով, լարվածություն նորից կսկսվի, բայց այդ գործոնները  սահմանափակ տեսքով եղան մինչ հիմա․ զսպող մեխանիզմներ կան հիմա: Այսօր շատ ավելի լավատեսական գնահատականներ և բնութագրեր են հնչում այն առումով, որ Լիբանանն արդեն համալիբանանյան կեցվածք է դրսևորել»,- ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, կանխատեսելով և զգալով լիբանանահայ համայնքին սպառնացող վտանգը՝ նշել էր, որ պետք է զբաղվել լիբանանահայերի հայրենադարձության խնդիրներով:


Լիբանանահայ խմբագիր Շահան Գանտահարյանը համաձայնեց, որ Լիբանանում ներքաղաքական խնդիրները շատ էին, սակայն նկատեց, որ դրանք կարծես թե լուծվում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել