Azatutyun.am-ը գրում է.

Ադրբեջանի ընդդիմադիր հիմնական խմբերը՝ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» դաշինքը և «Մուսաֆաթ» կուսակցությունը այսօր համատեղ հանրահավաք են անցկացրել կոչ անելով բոյկոտել նախագահական վաղաժամկետ ընտրությունները: Կազմակերպիչների ասելով հանրահավաքին 10 հազար մարդ է մասնակցել, ըստ ոստիկանության՝ 1500 մարդ: Մարզադաշտում անցկացված հանրահավաքը իշխանությունների կողմից արտոնված էր, միջադեպեր չեն գրանցվել:

Ադրբեջանի նախագահական հերթական ընտրությունները տեղի էին ունենալու 2018-ի հոկտեմբերին, բայց երկրի ղեկավար Իլհամ Ալիևի որոշմամբ ընտրությունները վաղաժամկետ անցկացվելու են ապրիլի 11-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել