19-ամյա բլոգերին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա անվճար սեքս է խոստացել բոլոր ցանկացողներին՝ գրելով հյուրանոցի իր հասցեն և սենյակի համարը։ Արդյունքում հյուրանոցի մոտ հազարավոր անծանոթներ են հավաքվել։ Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի Սանյե քաղաքում։

Տարօրինակ առաջարկությունն աղջիկը տեղադրել է համացանցում՝ Qianjin Yeye ծածկանունով. «Մեկն ու մեկդ եկեք ինձ մոտ… Սեքս… Անվճար… 6316»: Գրառմանը նաև տեսանյութ էր կցված, որտեղ բլոգերը կիսամերկ տեսքով սեթևեթում է տեսախցիկի առջև։

Ըստ չճշտված տվյալների՝ մոտ երեք հազար մարդ է զանգել և եկել հյուրանոցի մոտ։ Իր հաջորդ գրառման մեջ աղջիկն արդեն աղաչել է դադարեցնել իրեն գրելը, քանի որ դա ընդամենը կատակ է եղել։

Հյուրանոցը տեղեկացրել է իրավապահներին, սակայն աղջիկն արդեն թաքնված է եղել։ Նրան գտել են մեկ այլ հյուրանոցում։ Աղջկան ձերբակալել են 15 օրով՝ մարմնավաճառության մեղադրանքով։ Նրան նաև տուգանել են 57 ֆունտ սթերլինգի չափով, իսկ սոցցանցերում ժամանակավորապես արգելափակել են նրա հաշիվները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել