Aysor.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների մասին լավ պատկերացում ունենալով` Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն առաջին անգամ է լսում International Human Rights Defence committee (CIPDH) անվանումով կազմակերպության մասին, որը կասկածելի բովանդակությամբ հայտարարություն է տարածել Արցախում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի վերաբերյալ:

«Ուսումնասիրելով այդ կազմակերպության կայքը՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մարդու իրավունքների հետ առնչությունը բացառապես իրենց անվանման մեջ է, դա վերաբերում է նաև տարածած հայտարարության տեքստին: Այն կարդալիս ինձ մոտ մի պահ տպավորություն ստեղծվեց, որ ադրբեջանական արտաքին գործերի նախարարության հայտարարությունն է, ստիպված եղա ստուգել` արդյոք ես սխալ տեքստ չեմ կարդում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյան:

Նա ընդգծեց, որ տեքստում վկայակոչված «փաստերը» բերված են ոչ թե առաջնային, այլ երրորդական ու չորրորդական աղբյուրներից:

Ինչ վերաբերում է Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի պահան պայմաններին, Ռուբեն Մելիքյանի խոքով, ինքն այս դատապարտյալներին այցելում է այնպես, ինչպես և Շուշիի քրեակատարողական հիմնարկում պահվող ազատազրկման դատապարտված մյուս անձանց: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել