Tert.am-ը գրում է.

20.30

Որպես ամփոփում նախաձեռնոց խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը նշեց՝ որ ճակատն ասում է՝ ոչ իշխանության վերարտադրությանը, ոչ այն համակարգին, որ գոյություն ունի այսօր։

«Իշխանափոխություն, ժամանակավոր կառավարություն, սահմանադրական կարգի հաստատում, ազատ ընտրություններ: Պարզ ծրագիր»,–ներկայացրեց նա:

Հայտարարվեց, որ Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան տարելիցի օրը՝ մարտի 16-ին ճակատը Ազատության հրապարակում կրկին հանրահավաք կանի:
 

20.02

Հայաստանում չկա քաղաքական համակարգ, կուսակցությունների 99 տոկոսը կառավարվում է Բաղրամյան 26-ից: Այս մասին  այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինիս խոսքում կային մի քանի շեշտադրումներ։

«Դրանցից մեկն այն է` մենք ծրագիր ունե՞նք, թե չունենք, շատերն ասում են՝ լավ, էս մի բանն արեցիք, ժողովուրդն եկավ, իշխանափոխություն արեցին, հետո ի՞նչ է լինելու, ո՞ւմ են բերելու:

Այդ հարցին այսօր կփորձեմ միանշանակ պատասխանել: Բոլոր այն քաղաքական գործիչները, ուժերը, որոնք դժգոհ են այս իրավիճակից, իրենք, ըստ էության, խոսում են փոփոխությունների մասին: Հայաստանում փոփոխությունները պետք է լինեն համակարգային, որովհետև այն բոլոր դժգոհությունները, որոնք կան բոլոր ոլորտների առկայությամբ, դրանք համակարգային են` դատաիրավական համակարգից սկսած, կրթության համակարգով վերջացրած, Երևանի ավագանու աշխատանքից սկսած, որևէ գյուղի համակարգով վերջացրած: Չկա որևէ համակարգ, որ առողջ լինի»,–հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

Նախնական կամ վայրի կապիտալիզմի դրսևորումներն, ըստ նրա, հասել են արդեն խոշոր գործարարներին, և մարդիկ իրենց ունեցվածքը վաճառում են շատ էժան գներով և թողնում, գնում են: Փոքր ու միջինի մասին էլ խոսք չկա:

Մեկ այլ հանգամանք, որի մասին խոսեց Արմեն Մարտիրոսյանը՝ իր անհամաձայնությունը հայտնելով համընդհանուր այն արձանագրմանը, թե ՀՀԿ-ն իրավունք ունի վարչապետի թեկնածություն առաջադրելու, քանի որ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է:

«Եվ դա ասում են «ընդդիմադիր» գործիչներ: Լավ, իշխանությունը նման բան ասի, էլի հասկանալի է, բա ընդդիմադիրներն ինչպե՞ս են նման բան ասում , երբ նույնիսկ միջազգային կառույցներն իրենց զեկույցներում հաստատել են, որ Հայաստանում տեղի է ունեցել ընտրակաշառքի զանգվածային բաժանում»,-փաստարկեց բանախոսը:

Հավելելով, որ համակարգային խնդիրներին համակարգային լուծումներ են պետք` Արմեն Մարտիրոսյանը արձանագրեց, որ այսօր Հայաստանում չկա քաղաքական դաշտ, կուսակցություններն էլ գոյատևում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել