Yerkir.am-ը գրում է.

Տեղեկացրել էինք, որ Կրասնոդարում հինգ հարկանի բնակելի շենքում այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ի սահմաններում, գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: «ՌԻԱ Նովոստի»-ից տեղեկանում ենք, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է 6 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:

Շենքի բնակիչները՝ շուրջ 30 մարդ, դուրս են բերվել կառույցից: Դեպքի վայրում աշխատում է 173 մարդ: Դեպքի մանրամասները պարզվում են:

Ըստ լուրերի՝ տուժածներից մեկը՝ 70-ամյա մի տղամարդ, 90 տոկոս այրվածք է ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել