Tert.am-ը գրում է.

International Human Rights Defence Committe անունով կազմակերպություն տարածել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղի սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի մասին՝ նշելով, թե նրանք «բարոյական ու ֆիզիկական կտտանքների» են ենթարկվում:
 
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը լավ տեղեկացված է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպություններից, գիտի, թե դրանցից որոնք են հետաքրքրված ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մարդու իրավունքներով, բայց առաջին անգամ է լսում International Human Rights Defence Committee կազմակերպության մասին:

Ամեն դեպքում, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ծանոթանալով այս կազմակերպության հաղորդագրության բովանդակությանը, տպավորություն է ստացել, որ այն ավելի շատ քաղաքական բնույթի հայտարարություն է, քան՝ իրավապաշտպան:

«Ես մի պահ անգամ կասկածեցի՝ ճի՞շտ տեքստ եմ կարդում, թե՞ ոչ: Մտածեցի գուցե Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունն է, որովհետև բովանդակությունը զուտ քաղաքական էր: Սա խիստ կասկածելի աղբյուր է: Անհրաժեշտ էլ չեմ համարում մեկնաբանել հայտարարության բովանդակությունը»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը: 

Հարցին՝ արդյոք ակնարկում եք, թե Ադրբեջանն է կանգնած այս կազմակերպության հաղորդագրության հետևում, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց հակիրճ. «Ես ուսումնասիրել եմ տվյալ կազմակերպության կայքը, սոցիալական ցանցերում նրանց ներկայացվածությունը և խոսուն հրապարակումներ եմ տեսել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել