Ֆռենկիլին Զամպոլին 21 տարեկան էր: Աղջիկը սպասում էր իր երկվորյակներին, երբ ուղեղի կաթված ստացավ: Աղջկան կարողանում էին պահել հատուկ սարքավորումների միջոցով, սակայն կյանքի ետ վերադարձնելը անհնար էր:

Բժիշկը տեսավ, որ երեխաները դեռ ողջ են և որոշեց նրանց շանս տալ:

Կնոջ ամուսինը, Մյուրիելը, ասում է, որ շատ է ափսոսում այս ամենի համար:

«Նա ինձ խնդրեց, որ ես արագ տուն գնամ: Ասաց, որ գլուխը շատ է ցավում: Մտածեցի, որ ոչ մի լուրջ բան չկա և ասացի, որ դեղ խմի»:

Տուն հասնելով, ամուսինը՝ կնոջը գետնին ընկած տեսավ: Նա լրիվ սփրթնել էր և դողում էր:

Բոլորի աչքի առաջ, աղջիկը օրեցօր վատ էր զգում: Բժիշկները փորձում էին օգնել նրան, սակայն արդեն չափազանց ուշ էր:

«Նրանք չգիտեին՝ ինչ անել: Ասացին, 3 օր ունեն, որպեսզի հասկանան՝ կարող են փրկել երեխաներին, թե՝ ոչ»

Բժիշկներին և ընտանիքին դժվար ընտություն էր սպասվում: Մոր ուղեղը արդեն մահացել էր, իսկ մնացած օրգանները դեռ ողջ էին: Որոշեցին, որ սարքերի միջոցով կնոջը դեռ որոշ ժամանակ էլ կպահեն: 

Անցավ 123 օր... Ժամանակն էր, արդեն, երեխաներին դուրս բերել մոր որովայնից: Հիվանդասենյակում երաժիշտներ կային, ովքեր մանկական երաժշտություն էին նվագում: 

Երեխանները լույս աշխարհ եկան: Հաջորդող 3 ամիսը նրանք գտնվում էին ինկոբատորում: Իսկ հետո հորը թույլատրեցին երեխաներին վերցնել: Երեխաները շատ լավ են զգում իրենց:

«Մեկ անգամ երազիս հայտնվեց կինս... Ես խնդրեցի նրան, որպեսզի մնա: «Չեմ կարող, դու գիտես: Հոգ տար երեխաների մասին, երջանկացրու նրանց: Ես հիմա ճիշտ վայրում եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել