Վերջին 20 հազար տարվա ընթացքում մարդու ուղեղն աստիճանաբար փոքրացել է: Ուղեղի չափսերի փոքրացումը սկսվել է դեռևս 2 միլիոն տարի առաջ․ ի դեպ՝ սա տեղի է ունեցել աշխարհում բոլոր մարդկանց ու բոլոր ռասաների մոտ: Այսպիսի փաստերի մասին վկայում է նոր ուսումնասիրությունը:

Քեյթլին Մակոլիֆը Discovery ամսագրում գրում է, որ մարդու ուղեղի միջին ծավալը 1500 սանտիմետր խորանարդից նվազել է մինչև 1350 սանտիմետր խորանարդ: Այս նվազումը բնորոշ է երկու սեռերին: «Մենք մեր ուղեղից կորցրել ենք թենիսի գնդակի չափ ունեցող մաս», - ասում է Մակոլիֆը:

Վիսկոնսինի համալսարանի մարդաբան Ջոն Հոքսը հավաստում է, որ այն փաստը, որ մարդկային ուղեղի չափերը նվազել են, դեռ չի նշանակում, որ որակապես ևս ուղեղը վատացել է: Պալեոնտոլոգների մոծ մասը ևս համաձայն է այս պնդման հետ, որ մեր ուղեղը չի կորցրել իր էֆեկտիվությունը: Մյուսները, ընդհակառակը, կարծում են, որ մարդը էվոլյուցիայի ընթացքում առավել հիմար է դարձել:

Այս երևույթը բացատրելու համար գիտնականները մի քանի տեսություններ են ուսումնասիրել: Նախևառաջ՝ մեծ չափսերով ուղեղը պետք չի եղել մարդուն վաղ պալեոլիթի ժամանակ գոյատևելու համար:

Երկրորդ տեսությունը հիմնված էր այն բանի վրա, որ մարդու գանգը զարգանում էր այնպես, որպեսզի ավելի հեշտ լիներ կենսական ֆունկցիաներ իրագործելը: Այժմ մեր կերակուրներն ավելի փափուկ ու պարզ են, իսկ գլուխները դադարել են աճել:

Մասնագետների մեկ այլ խումբ կարծում է, որ մանկահասակների մահացության բարձր ցուցանիշների պայմաններում կարողացել են ողջ մնալ ու գոյատևել միայն ուժեղները, իսկ ուժեղները նրանք էին, որոնք մեծ գլուխներ ունեին: Հետևաբար երեխաների շրջանում մահացությունների նվազման արդյունքում մեր գլուխների ու ուղեղների չափսերը նվազեցին:

Իսկ Միսուրիի համալսարանի գիտնականներ Դավիդ Գիրիի և Դրյու Բեյլիի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն ժամանակ, երբ Երկրի վրա բնակչության խտությունը ցածր էր, գանգը չափսերով փոքր էր ավելի: Սակայն երբ որոշակի հատվածներում բնակչության թիվը մեծացավ, գանգը համեմատաբար փոքրացավ:

Գիտնականները եկել են եզրակացության, որ առավել համալիր հասարակություններում ապրած մարդկանց ուղեղը, գնալով փոքրացել է, քանի որ նրանց անհրաժեշտ չի եղել շատ խելացի լինել ողջ մնալու համար: Սակայն դոկտոր Գիրին խորհուրդ է տալիս կուրորեն չհավատալ այն կարծրատիպին, թե մեր նախնիները շատ ավելի խելացի են եղել, քան մենք: Նա կարծում է, որ մեր ուղեղի չափսերը խոսում են այն մասին, որ մեր մտավոր զարգացվածության մակարդակը շատ ավելի բարձր է: «Ինչքան մեծ է ուղեղը, այնքան շատ էներգիա է այն օգտագործում և ավելի շատ ժամանակ է դրան անհրաժեշտ լինում զարգանալու համար»,- ասում է գիտնականը:

Դոկտոր Հոուկսը նշում է, որ մարդկային պոպուլյացիայի բումը տեղի է ունեցել շուրջ 20 հազար տարի առաջ, որն էլ հանգեցրել է ուղեղի մուտացիայի: Սա բերել է նրան, որ ուղեղն ավելի ռացիոնալ է դարձել և մեծացել է նրա պոտենցիալը:

Սակայն, ըստ Թենեսիի համալսարանի մարդաբան Ռիչարդ Ջանցի, ուղեղի չափսերը ժամանակի ընթացքում կրկին կարող են մեծանալ: Նա չափել և համեմատել է աֆրիկյան և եվրոպական ծագման ամերիկացիների գանգերը գաղութային համակարգի վերջից մինչև 20-րդ դարն ընկած ժամանակահատվածում և հայտնաբերել, որ մեր ուղեղը կրկին սկսել է մեծանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել