Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է պատասխանել «ռուսական գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հարցերին, փոխարենը հետաքննությունը պետք է արագ ավարտվի. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին գրում է Wall Street Journal-ը` իր աղբյուրներին հղումով:

Ըստ աղբյուրների` Թրամփի իրավաբանները դիտարկում են մի քանի տարբերակներ: Դրանցից մեկն այն է, որ հետաքննությունը պետք է ավարտվի Թրամփի հետ զրույցից 60 օր անց: Իրավաբանները նաև ցանկանում են սահմանափակել հարցերի թեմատիկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել