Ներկայացնում ենք «Նապոլեոն» տորթի յուրահատուկ բաղադրատոմս:

Բաղադրիչները խմորի համար՝

  • Ալյուր՝ 500 գ
  • Կարագ՝ 400 գ
  • Ջուր՝ 8,5 ճ/գ (130 գ)
  • Թթվասեր՝ 2 ճ/գ
  • Քացախ` 2 ճ/գ
  • Աղ՝ 0,5 թ/գ

Կրեմի համար՝

  • Նարնջի հյութ՝ 600 գ
  • Կեղև՝ 2 նարնջի
  • Շաքարավազ՝ 4 ճ/գ
  • Ալյուր՝ 2 ճ/գ
  • Օսլա՝ 2 ճ/գ
  • Խտացրած կաթ՝ 200 գ
  • Կարագ՝ 100 գ

Պատրաստումը՝

Ջրին ավելացնել 2 ճ/գ թթվասեր և նույնքան քացախ: Լավ խառնել մինչև թթվասերի լրիվ լուծվելը: Դնում ենք մի կողմ, սեղանի վրա ալյուր ենք ցանում: Վրան յուղ ենք լցնում՝ մշտապես թաթախելով ալյուրի մեջ: Խառնուրդով փոս ենք անում, կենտոնում՝ անցք: Դրա մեջ լցնում ենք պատրաստի թթվասերով ջուրը:

Խմոր ենք անում, շերտ-շերտ դասավորում: Կերակրի թաղանթով դնում ենք սառնարան մի քանի ժամով կամ գիշերը:

Մանր քերիչով անցկացնում ենք նարինջների կեղևը: Լցնում ենք բլենդերի մեջ և ավելացնում ենք 4 ճ/գ շաքարավազ, խառնում ենք: 4 նարնջի հյութն ենք քամում:

Հյութը քամում ենք, լցնում կաթսայի մեջ՝ նախապես 100-200 գ լցնելով բաժակի մեջ: Ավելացնում ենք 2 ճ/գ ալյուր և նույնքան օսլա: Մնացած հյութը դնում ենք կրակի վրա, տաքացնում ենք: Երբ եռա, նորից արագ խառնում ենք օսլան և ալյուրը, որպեսզի տակը չնստի, ավելացնում ենք հյութով կաթսայի մեջ: Խառնում ենք: Երբ սկսի խտանալ, կեղևն ենք ավելացնում:

Նորից լավ խառնում ենք: Եփում ենք 1 րոպե: Երբ սկսի եռալ, կարելի է անջատել: Կրեմը սննդային թաղանթով ենք ծածկում, որպեսզի կեղև չառաջանա: Երբ սառչի, դնում ենք սառնարան, որ լրիվ սառչի:

Խմորը հանում ենք և բաժանում 6 հավասար մասի: Աշխատանքային տարածքի վրա ալյուր ենք ցանում: Խմորը զգուշությամբ սեղմում ենք, սկսում ենք բացել ուղղանկյունաձև: Պատառաքաղով ծակոտում ենք խմորը: Դնում ենք թավայի մեջ: Թխում ենք 220-230 աստիճանում, մինչև կարմրի:

Հարում ենք սենյակային ջերմաստիճանի 100 գ կարագ: Մաս-մաս ավելացնում ենք խտացրած կաթը: Նորից հարում ենք: Գդալ-գդալ կրեմին ավելացնում ենք նարնջով խառնուրդը և հարում ենք:

Դանակով խմորների ծայրերը հավասարեցնում ենք, կողքերից կտրում ենք հետո տորթի վրա ցանելու համար: Յուրաքանչյուրի վրա կրեմ ենք քսում և վրան դնում հաջորդ շերտը:

Կրեմի վերևի շերտի վրա մանրափշուր ենք լցնում: Տորթը մի քանի ժամ թողնում ենք: Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել