Աֆրին քաղաքը շրջափակման մեջ է թուրքական զորքերի և FSA-ի ուժերի կողմից: Քրդական կողմը շուտով հերթական պարտությունն է կրելու և այս պարտությունը ոչ թե նրա համար է լինելու, որ թուրքերը կամ թուրքմենները ուժեղ են, այլ նրա համար, որ քրդերը կրկին միաբան չեն, կրկին շեյխային մտածելակերպն է առաջնային: Քրդերը հերթական պարտությունն են կրելու, քանի որ, ինչպես իրենց լեզվական ընտանիքը միասնական չէ, այնպես էլ իրենց մտածողությունն ընդհանուր քրդական պետություն ունենալու հարցում միասնական չէ: PKK-ն ողջ ջանքերը ներդրեց, որպեսզի գոնե այս պայքարում դուրս գա հաղթանակած, սակայն թե՛ Իրաքի քրդերը, թե՛ Թուրքիայի քրդերը, թե՛ քրդական սփյուռքը դատապարտող հայտարարություններից այն կողմ չանցան: Շատ պրիմիտիվ բաներ նույնիսկ չկազմակերպեցին, նույնիսկ մարդասիրական օգնության հարցում էին տարակարծիք... Մի խոսքով՝ միասնական չլինելու վառ օրինակը և նրա հետևանքները մեր աչքի առաջ են: 
Նկարում՝ Աֆրինի մոտակայքում FSA-ի թուրքմեն զինյալը պոկում է Օջալանի դիմանկարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել