«Մեր տեղեկություններով՝ ժամանակ առաջ հարկային մարմինները, որոնք չեն խնայում անգամ ռեժիմի սիրելի օլի­գարխներին, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանին, նրա «Աստղիկ» ԲԿ-ում լուրջ խախտումներ են հայտնաբերել՝ աշխատողների գրանցված չլինելու մասով: Ստուգումներ են եղել նաև նախկին վարչա­պետ Հովիկ Աբրահամյանի «օբյեկտներում», հատկապես՝ «Նացիոնալ» հյուրանոցային համալիրում. «Ճիշտ է՝ ակտի թիվը մեծ չէ՝ 8 միլիոն դրամ, սակայն քաղաքական ենթատեքստը թափանցիկ է. առաջիկայում սպասվող ակտիվ քաղաքական զարգացումների ֆոնին Հովիկ Աբրահամյանին զգուշացվում է՝ խելոք նստել տեղը»: Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ, Արգամիչը վերջերս հաճախ է լինում Թբիլիսիում ու Սոչիում, այցելում է իր նախկին ծանոթներին, վայելում է ազատ կյանքը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել