«Թեև Գյումրիի նախկին քա­ղաքապետ Վարդան Ղուկասյանին հաջողվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով հայտնվել խորհրդարանում, այնուամե­նայնիվ, «Ժամանակ»-ի տեղե­կություններով, նրա գործերն այնքան էլ լավ չեն: Տևական ժամանակ է՝ Վարդան Ղուկասյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Նույնիսկ այն աստիճան, որ սկսել է վաճառքի հանել իր ունեցվածքը՝ ավտո­մեքենաներ, հողատարածքներ, շինություններ: Ընդ որում՝ ավ­տոմեքենաների վաճառքի հայտարարությունը ժամանակ առաջ տեղադրված էր անգամ List.am հայտարարությունների կայքում, իսկ նշված հեռախոսահամարով զանգահարելիս զանգին պատասխանում էր ան­ձամբ Վարդան Ղուկասյանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել