operativ.am-ը գրում է

Իտալացի երիտասարդ տղան որոշում է մարիխուանայով կեքս պատրաստել: Արդյունքում երիտասարդի ծնողներիը հիվանդանոցում են հայտնվում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Նախօրեին Ֆրիուլիի հյուսիսային շրջանում ամուսինները խոհանոցում թարմ թխված կեքսեր են տեսել, որոնք իրենց որդին թողել էր սառչելու համար: Չկարողանալով դիմակայել գայթակղությանը՝ նրանք փորձել են դեսերտը, ինչից հետո շտապ օգնություն են կանչել և տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոցում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը թմրանյութերն են, ինչի մասին բժիշկներն անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը: Խուզարկությունից և հարցաքննությունից հետո տղան խոստովանել է, որ մարիխուանայի բավականին մեծ չափաբաժին էր ավելացրել կեքսերի մեջ: Թխվածքների մնացած մասը առգրավվել է, իսկ երիտասարդը ստիպված կլինի պատասխան տալ օրենքի առջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել