Tert.am-ը գրում է.

Իրանագետ Արմեն Իսրայելյանի խոսքով՝ Իրանի և Հայաստանի օրակարգերում մշտապես տեղ է զբաղեցնում Հայաստանը Պարսից ծոցից Սև ծով տարանցիկ միջանցք դարձնելու ծրագրի մասին քննարկումը։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ այն մեծածավալ ծրագիր է՝ կազմված տարբեր բաղադրիչներից:

«Տարբեր ծրագրերի իրականացումը կբերի այդ միջանցքի ձևավորմանը»,- նշեց նա՝ հավելելով, որ դրան նպաստող մի շարք ծրագրեր, մասնավորապես, Մեղրիում Ազատ տնտեսական գոտու ձևավորումը, իրականացել են: «Դրա ակտիվ գործունեությունը կբերի այլ ենթակառուցվածքների զարգացման։ Նախ՝ մեր երկու երկրների միջև պետք է զարգանան տնտեսական հարաբերությունները, որ այն էֆեկտին հանգեցնի, որ ծրագրին միանան նաև այլ երկրներ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 17-ին տեղի ունեցած Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթի ընթացքում նշել էր, որ Հայաստանը Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու հարցով բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ:

Այս ծրագրի մասին Հայաստան կատարած իր այցի ընթացքում հայտարարեց նաև Բուլղարիայի նախագահը: Նշենք, որ վերջերս Երևանում լրագրողների հետ զրույցում Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մեհտի Աշֆարին նշել էր, որ ծրագիրը հայ-իրանական համագործակցության կարևոր ուղղություններից է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել