168.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների դեմ առեւտրական պատերազմից ոչ մի երկիր չի շահի: Այս կարծիքը հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԳԴՀ-ի խոշոր տնտեսական միավորումների ղեկավարների հետ հանդիպումից հետո Մյունխենում կայացած մամուլի ասուլիսում: Հեռարձակումը վարում էր N-tv հեռուստաալիքը:

«Մենք համոզված ենք, որ դա կլինի ի վնաս բոլորի, ոչ ոք չի շահի նման դիմակայությունից, ուստի մենք, ինչպես եւ առաջ, երկխոսության ուղիներ ենք փնտրում»,- նշել է կանցլերը՝ մեկնաբանելով պողպատաձուլական եւ այլյումինի արդյունաբերության արտադրանքի ներմուծման մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ Վաշինգտոնի որոշումը: Մերկելն ընդգծել է, որ Եվրամիությունը «կարող է հակազդել, եւ Եվրահանձնաժողովն արդեն դա հասկանալ է տվել»:

Ավելի վաղ առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմը՝ Բրյուսելում ելույթ ունենալով ամենամյա գործարար համաժողովում, հայտարարել է, որ Եվրամիությունը հույս ունի մարտի 10-ին ԱՄՆ-ից ստանալ այն բանի հաստատումը, որ հանրակցությունը կբացառվի մետաղների ներմուծման մաքսատուրքերի սահմանման Վաշինգտոնի որոշումից: Նրա խոսքով՝ մարտի 10-ին ինքը բանակցություններ կվարի ԱՄՆ-ի ու Ճապոնիայի գործընկերների հետ: «Հույս ունենք՝ հստակ պատասխան ստանալ վաղվա հանդիպմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել