Tert.am-ը գրում է.

Եվրամիությունն ակնկալում է, որ պողպատի և ալյումինի համար ԱՄՆ-ի սահմանված մաքսատուրքերը չեն տարածվի Եվրամիության երկրների վրա և պատրաստ է հակառակ դեպքում դիմել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը իր սեփական պատասխան միջոցները ձեռնարկելու համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի՝ առևտրի հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմսթրոմը, հայտնում է Reuters գործակալությունը:


Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է արտասահմանից Միացյալ Նահանգներ պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու մասին: Մասնավորապես՝ պողպատի համար սահմանվել է 25%-ի, իսկ ալյումինի համար 10%-ի չափով մաքսատուրք: Թրամփը մաքսատուրքերից ազատել է Կանադային և Մեքսիկային և առաջարկել է դա անել նաև այլ դաշնակիցների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել