Նախօրեին, Իրանը Բանդար Լանգահ (գտնվում է Հորմոզգան նահանգում, Բանդար Աբբասից մոտ 24 կմ դեպի արևմուտք) նավահանգստից մոտ 1300 տոննա ապակի է արտահանել Կատար։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 10 մլրդ ռիալ, մոտ 222․568 մլն դոլար։

Անցած տարվա հունիսից, երբ արաբական մի շարք երկրներ, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, շրջափակման ենթարկեցին և կրկին հարաբերություններ հաստատելու համար մի շարք պայմաններ առաջարկեցին, Իրանի և Կատարի հարաբերությունների համար նոր էջ բացվեց։ 
Այդ ժամանակվանից սկսած՝ Իրանը հետևողական և շարունակական քայլերով, գործի դնելով ձեռքի տակ եղած հնարավոր բոլոր միջոցներն ու գործիքակազմը, խորացնում է հարաբերությունները Կատարի հետ՝ միևնույն ժամանակ ավելացնելով իր ազդեցությունը Պարսիծ ծոցի տարածաշրջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել