Միացյալ Նահանգները կարող է հետ մղել Ռուսաստանի ցանկացած հարձակում և նույնիսկ ամբողջությամբ ոչնչացնել այդ երկիրը: Այս մասին, UKROP-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի ռազմավարական հրամանատար Ջոն Հեյթենը:

Գեներալը մեկնաբանել է նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ելույթը, որտեղ նա խոսեց ռուսական նորագույն զենքի ստեղծման աշխատանքների մասին: Հայդենի խոսքով՝ Վաշինգտոնը «պատրաստ է բոլոր սպառնալիքներին, և ոչ ոք չպետք է կասկածի դրանում»:

Բացի այդ, Մոսկվան «չգիտի ամերիկյան սուզանավերի տեղը», որոնք կարող են հարված հասցնել:

Ավելի վաղ ԱՄՆ սենատորները կոչ արեցին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Տիլդերսոնին շտապ սկսել ռազմավարական կայունության մասին Ռուսաստանի հետ երկխոսությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել