Տարածված սխալներ, որոնք թույլ են տալիս կանայք գինեկելոգիական հետազոտության գնալուց առաջ, նաև թե ինչ է պետք պարտադիր անել բժշկի գնալուց առաջ:

Ինչ չի կարելի անել գինեկոլոգի մոտ զննության նախօրեին կամ դրա ժամանակ

Ալկոհոլային խմիչք խմել և չպաշտպանված սեքսով զբաղվել: Ալկոհոլը և սերմնահեղուկի մնացորդներն աղավաղում են հետազոտության արդյունքները:

whiskey_alcohol_800

Ջուր ցնցուղել (դա խախտում է հեշտոցի միկրոֆլորան) և ինտիմ դեզոդորանտ օգտագործել (որոշ վարակների բնորոշ հոտ կա, որը դեզոդորանտը կարող է քողարկել):

Բժշկից թաքցնել հակաբիոտիկների ընդունումը: Դրանք աղավաղում են հետազոտության արդյունքները:

Գինեկոլոգի այցը հետաձգել մինչև դաշտանի վերջը, եթե ձեզ կտրուկ ցավ կամ սեռական ուղիներից ուժեղ արնահոսություն է անհանգստացնում:

stomach_pain_woman_800

Բժշկից թաքցնել նախորդ հետազոտությունների արդյունքները, նաև ձեր ունեցած քրոնիկական հիվանդությունները:

Ինչ է անհրաժեշտ անել գինեկոլոգի մոտ հետազոտության նախօրեին

Նախօրոք մտածել և գրի առնել գանգատների և հարցերի ցանկը, որոնք ուզում եք տալ գինեկոլոգին:

Հիգիենա: Բժշկի գնալուց առաջ անհրաժեշտ է լվացվել (բայց առանց ավելորդ էնտուզիազմի՝ հեշտոցի բնական միկրոֆլորան չխախտելու համար) և մաքուր ներքնազգեստ հագնել:

drawer_underwear_hand_800

Դատարկել միզապարկը և աղիները: Դա այցը բժշկի համար ավելի տեղեկատվական կդարձնի, ձեզ համար՝ ավելի հարմարավետ:

Հետազոտությունը ծրագրել դաշտանից հետո առաջին օրերին: Դրանք ամենատեղեկատվականն են:

Եթե պետական հաստատությունում եք պատրաստվում հետազոտվել, մեկանգամյա օգտագործման գինեկոլոգիական լրակազմ գնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել