Aysor.am-ը գրում է.
Աֆղանստանի մայրաքաղաքում ուրբաթ առնվազն յոթ մարդ է մահացել շիաների մզկիթի մերձակայքում իրականացված պայթյունի հետևանքով: Եվս յոթ մարդ տուժել է, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղարին: 
 
Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է այն ժամանակ, երբ նրան կանգնեցրել են իրավակարգի պահապանները: Զոհվածների թվում մեկը ոստիկան է, ևս վեցը քաղաքացիական անձինք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել