Tert.am-ը գրում է.

Մեր գլխավոր նպատակը երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելը և Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելն է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքին, որին մասնակցելու է նաև «Ժառանգություն» կուսակցությունը:

««Հանուն Հայաստան պետության» ճակատում ընդգրկված են անձինք, ովքեր հասարակական-քաղաքական ակտիվություն են դրսևորել և հանդես են եկել երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, երկրի ինքնիշխանությունը վերահաստատելու ուղղությամբ»,-ասել է նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչի՞ դեմ են պայքարում, «Ժառանգության» նախագահն ասել է. «Այնտեղ հավաքված անձինք՝ մենք, կարծում ենք, որ հայ ժողովրդին պետք է նաև այլընտրանք ներկայացնենք։ Լավ, ասենք` Սերժ Սարգսյանը վարչապետ չէ, իշխանափոխություն է, բա դրանից հետո ի՞նչ ենք անելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել