Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է երեկ մեջլիսում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ դեպքը «անպատկառություն» որակելով:

Ըստ T24-ի՝ պատգամավորը նշել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները փորձում են «ինքնադատաստանի ենթարկել իրենց»: «Սա ինքնադատաստանի փորձ է. 100 հոգով 4 հոգու վրա հարձակվելն ի՞նչ է, սա անպատկառություն է: Նրանք չեն հանդուրժում ընդդիմության ներկայությունը խորհրդարանում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել սիրիական Աֆրինում շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շուրջ առաջացած վեճի ժամանակ: Էրդողանի կուսակիցները հարձակվել էին քրդամետ պատգամավորների վրա, տուժել էր երկու հոգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել