Tert.am-ը գրում է.

Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը փոխել է «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բոլոր փականները՝ դրսում թողնելով Նիցցայի հոգևոր հովիվ, Ֆրանսիայի թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանին: Վերջինս շտապ հայցով դիմել է դատարան՝ պահանջելով բանալիները:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանը:

«Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը 2012 թվականի հունվարի 26-ի գերագույն հոգևոր խորհրդի կողմից զրկվել էր «Հայ առաքելական եկեղեցու» տիտղոսից: Նիցցայում դատարանը նույնպես արգելեց այդ կազմակերպությանն օգտագործել «Հայ առաքելական եկեղեցու» տիտղոսը, նույն ընկերակցությունը երկու անգամ դատի էր տվել ինձ, որ հովվատնից դուրս հանի ինձ: Երկու անգամ դատարանը մերժել է իրենց դիմումը՝ 2013 թվականի և 2017 թվականին»,-ասաց Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանը:

Նա ասաց, որ գրեթե մեկ տարի է՝ ինքը միևնույն ժամանակ նշանակվել է Ֆրանսիայի թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդի օգնական, բազմիցս ճամփորդում է,  տարբեր քաղաքների տարբեր ծխերում է լինում և այդ պատճառով երբեմն Նիցցայից բացակայում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել