1. Հիշիր քո ուժի, ձեռքբերումների ու հաղթանակների մասին

Այնքան հաճախ ենք մենք մոռանում՝ ինչեր ենք հաղթահարել, ինչերի հասել ու վերջապես հաղթել։ Դրանց մասին ինքներդ ձեզ հիշեցնելն էգոիստություն չէ, դա անհրաժեշտություն է։

2. Այստեղ և հիմա

Բանն այն է, որ մեր ուղեղը հակված է ֆիքսել անցյալն ու ապագան, կենտրոնանալ դրանց վրա, մտածել, թե ինչ է կատարվել և ինչ կարող է կատարվել։ Ապրեք ներկա պահով։

3. Մշտական են միայն փոփոխությունները

Ժամանակակից հասարակությունում միակ մշտական բանը փոփոխությունն է։ Դա վատ չէ։

4. Դու անմարդաբնակ կղզում չես

Ձեր կողքին կան մարդիկ՝ պատրաստ օգնելու ձեզ։ Մենք բոլորս պետք է ժամանակ առ ժամանակ մեզ հիշեցնենք, որ մեզ շրջապատում են նաև բարի մարդիկ, ովքեր միշտ պատրաստ են լսել և օգնել։

5. Ուշադրությունը կառավարում է էմոցիաները

Եթե որևէ բան այն չէ, կենտրոնացեք մեկ այլ բանի վրա, ձեր ուշադրությունն ուղղեք որևէ այլ տեղ. դա արդյունավետ տարբերակ է՝ ընտրելու էմոցիաներ ու կառավարելու դրանք։

6. Մի մոռացիր շարժվել

Կարող եք ձեզ լավ զգալ, միայն եթե շարժի մեջ լինեք։ Մեզնից շատերն ամբողջ օրն անցկացնում են գրասենյակում նստած։ Գնացեք փոփոխությունների, առաջ շարժվեք, մի դոփեք տեղում։

7. Ոչ մեկը կատարյալ չէ

Դե, մենք բոլորս էլ թերություններ ունենք։ Դա հիշեցում է այն մասին, որ մենք գոհ լինենք ինքներդ մեզնից, չթերագնահատենք մեզ, չհամեմատենք մյուսների հետ։

8. Այն ամենը, ինչ մեզ պետք է, սերն է

Ձեր կյանքում տեղ բացեք սիրո համար։ Այն կարող է գունավորել ամեն բան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել