Թուրք-քրդական հակամարտությունը, որն արդեն դարձել է պատերազմ, ի՞նչ կտա Հայաստանին կամ հային: 
Այս պատերազմը, եթե շարունակվի սիրիական և իրաքյան հողում, ապա Հայաստանի համար այն կունենա զրո նշանակություն, քանի որ այն ոչ մի կերպ չի կարող անդրադարձ ունենալ հայկական պետության վրա։ Ուշադրություն դարձրեք, հայկական պետության, ոչ թե հայերի: Սակայն եթե այս պատերազմը տեղափոխվի թուրքական պետության տարածք, ապա Հայաստանն արդեն այստեղ կունենա իր շահերը: Քրդական պետության ստեղծումը թուրքական պետության տարածքների հաշվին, կարծում եմ, կբխի մեր շահերից: Մեզ հարկավոր է սեփական տարածքի մեջ ռազմական գործողությունների մեջ ներքաշված Թուրքիա, այլ ոչ թե հարևան պետությունների տարածքում ինքնահաստատվող ու ուժը ցուցադրող Թուրքիա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել