«Մարտի 14-15-ին Բաքվում սպասվում է Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Առայժմ հայտնի է միայն հանդիպման հավանականության մասին, թե ինչ օրակարգով են հանդիպելու նախարարները՝ դեռևս հստակ մանրամասներ չկան: Սակայն հանդիպման փաստն ինքնին բավականին հետաքրքիր է:
 
Հայաստանը դուրս է մնում այդ ամենից միանգամայն հասկանալի պատճառներով, և այստեղ նաև հստակ է, որ մեծ հաշվով Երևանի մասնակցությունն այդօրինակ ֆորմատներին արգելափակվում է Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությամբ, որոնք առաջադրում են բոլորիս հայտնի պայմանները ղարաբաղյան խնդրում: Հայաստանի համար դրանք բացարձակապես ընդունելի չեն, և, իհարկե, անընդունելի է, որպեսզի Երևանն այդ գնով փորձի, այսպես ասած, ճեղքել թուրք-ադրբեջանական բլոկադան, որն ունի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական-դիվանագիտական բնույթ:
Այս տեսանկյունից, սակայն, նմանօրինակ ֆորմատները, որ ձևավորվում են առանց Հայաստանի՝ երկարաժամկետ, թե կարճաժամկետ, Հայաստանից ուշադիր և մանրամասն դիտարկման պետք է արժանանան, սակայն ամենևին ոչ խուճապի և իրարանցման, ապոկալիպտիկ եզրահանգումների: Սովորաբար, իհարկե, Հայաստանում լինում են այդօրինակ արձագանքներ, որոնք ամեն այդպիսի առիթով աղմկում են Հայաստանի դատապարտվածության և մեկուսացվածության մասին: Իրականում, սակայն, խնդիրը այլ տեղ է՝ Հայաստանը մեկուսացված և դատապարտված է, այլ հարց է, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է փորձի ջանքեր գործադրել իր, այսպես ասած, ֆորմատները նախաձեռնելու, զարգացնելու համար»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել