«Հայաստանի ընդդիմադիր բանա­վեճը դարձյալ հանգել է, այսպես ասած, հրապարակային միասնա­կանության խնդրին և դարձյալ մեկ անձի դեմ պայքարի համատեքս­տում: Դա տեղապտույտ է, ակն­հայտ տեղապտույտ, որից գլխապ­տույտ է ունենում ոչ թե իշխանու­թյունը, այլ հասարակությունը: Պա­տահական չէ, որ ամեն այդօրինակ միավորումներից հետո հասարա­կությունը պարզապես «նստում» է, դադար առնելու, մինչև կձևավորվի նոր ընդդիմադիր մի բանավեճ, որը հանրությանը դարձյալ ոտքի կհանի պտտելու:
 
Իրական ընդդիմադիր բանավեճը կամ դիսկուրսը պետք է լինի այստեղ. ինչ­պես դուրս գալ այդ տեղապտույտից և ձևավորել նոր օրակարգ, որտեղ առաջնային նշանակության հարցերը պետք է լինեն ոչ թե հասարակական համախմբման, այսպես ասած, թիրախ­ները՝ ինչ անել համախմբվելուց հետո, այլ հարցերը, թե ինչ է պետք անել հա­մախմբվելու համար, որպեսզի այդ հա­մախմբումը չկառուցվի, այսպես ասած, եղած-չեղածը մոռանալու, քենն ու ոխը մի կողմ դնելու իռացիոնալ և պաթետիկ մեթոդաբանության վրա:
Իրականում, այդ մեթոդաբանությունը փակուղին խորացնող բահն է, որով ընդդիմությունը մշտապես փորում է իր փոսը:
 
Բանն այն է, որ պրոդուկտիվ ընդդի­մադիր գործունեությունը, եթե դրա հիմ­քում կա նաև միասնականության խնդիրը, պետք է կառուցվի ոչ թե եղած- չեղածը մի կողմ դնելու, այլ հենց տա­րաձայնությունները և տարբերություն­ները հաշվի առնելու վրա և դրանցով հանդերձ միավորող ուժեղ գաղափար­ներ գտնելու: Ըստ էության, դա նույնիսկ յուրօրինակ ընդդիմադիր թեստ է՝ տարաձայնությունները կան, պահպանվում են, խորն են, լուրջ են, սակայն, դրանցով հանդերձ, գտնվում են այնպիսի ուժեղ գաղափարներ, որոնք ստիպում են ձևակերպել ընդհանուր հեռանկարներ ու գործել այդ ուղղությամբ: Իսկ որպես էֆեկտ էլ լինում է հանրային վստահությունը, երբ ժամանակի ընթացքում ավելանում է այդ գործունեության համակիրների թիվը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել