16-ամյա Նանան չի վախեցել իրեն ցուցադրել աշխարհին: Նա հազվագյուտ հիվանդություն ունի, որի ժամանակ կանանց վրա մազերն աճում են այնպես, ինչպես տղամարդկանց մոտ: Յուրաքանչյուր աղջկա կյանքում պատանեկության տարիներին լինում են դժվարություններ: Նանայի համար այդ տարիները դժոխք են դարձել: Նա ստիպված է գրեթե ամբողջ ժամանակն անցկացնել մենության մեջ:

Աղջիկն ի վերջո համաձայնվել է լրագրողներին ցուցադրել իր դեմքը, որի վրա մորուք էր աճում: Նրա հիվանդությունը կոչվում է գիրսուտիզմ: Բժիշկն ասել է, որ դա շատ լուրջ է ու չի բուժվում. Նանան մահանալու է:

Բժիշկը նրան մեծ քանակով դեղ է տվել, որն օգնել է սկզբում: Հետո վիճակը վատացել է, և նրա մոտ մազեր սկսել են աճել նաև դեմքին:

Հիվանդությունն աղջկան զրկել է ընկերներից ու շրջապատից:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել