operativ.am-ը գրում է

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հարսնացուն՝ Մեգան Մարքլը, մկրտության ծիսակատարություն է անցել: Հորդանան գետի ջրի օգտագործմամբ խորհրդավոր ծեսը Քենթրբերիի արքեպիսկոպոսը կատարել է Թագավորական մատուռում: Այդ մասին գրում է Daily Mail-ը:

Արարողությունը տևելէ 45 րոպե: Դրան ներկա են եղել միայն մի քանի օգնականներ, արքայազն Հարրին, արքայազն Չառլզը և նրա երկրորդ կինը՝ Կամիլլան, Քոռնուելի դքսուհին:

Անգլիկանության ընդունումը Մեգանի համար պարտադիր չէր Հարրիի հետ ամուսնանալու համար: Սակայն նոյեմբերին նա հայտարարել էր, որ պատրաստ է մկրտվելու ի նշան թագուհու՝ Անգլիկան եկեղեցու գլխավորի նկատմամբ հարգանքի: Մինչ այդ 36-ամյա ամերիկացի նախկին դերասանուհին եւ ֆոտոմոդելն իրեն համարում էր բողոքական:

Մեգանի ևՀարրիի հարսանեկան արարողությունը տեղի կունենա մայիսի 19-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել