Նկարում պատկերված երիտասարդներն այսպես կոչված «Վրացական լեգիոնի» զինվորներն են, որոնք մի քանի անգամ հայտնվել են մամուլի էջերում իբր իրենցից լուրջ ուժ ներկայացնող մարտիկներ:
Իրականում Վրաստանում մի քանի քրեական գործ է հարուցվել սրանց վրա: 2014 թվականից նրանք կռվում էին Դոնբասում, իբր աջակցում էին ուկրաինական զորքերին և նույնիսկ գրանցվել էին Ուկրաինայի ԶՈւ կազմում: Հետագայում լեգիոնի հրամանատար Մամուկ Մամուլաշվիլին հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են կռվել նաև Արցախում (Ղարաբաղում), որպեսզի աջակցեն իրենց ադրբեջանցի եղբայրներին:
Սակայն լեգիոնի գլխավոր նպատակը ոչ թե հակաահաբեկչական մարտերը կամ ադրբեջանական բանակին օգնելն էր, այլ պարզ ու հասարակ թալանն էր:
Լեգիոնի զինվորները սկսում են զբաղվել թալանով, մարդկանց են գողանում, ծեծում, թալանում, սպանում և կորցնում տարբեր անտառներում: Հետո գրավում են կես միլիարդ դոլար արժողությամբ գործարանի տարածք, որը գտնվում է Կիևում ու որտեղ գտնվում էր ԱՐԵՅ ինժիներական խմբի գործարանները և պետք է արտադրվեր զրահատեխնիկա և տանկեր:
Նման հանցագործություններ կատարելու համար սրանց դուրս են շպրտում նաև Ուկրաինական ԶՈւ կազմից ու այստեղ ևս քրեական գործեր են հարուցվում սրանց դեմ:
Դե, միջազգային հեղինակություն վայելող հանցագործները, գողերը և թալանչիները որտե՞ղ կարող էին ապահով զգալ իրենց: Իհարկե Ադրբեջանի Хանրապետությունում՝ Իլհամ Ալիևի բարձր հովանո ներքո: Ահա, լուսանկարում պատկերված հանցագործ տարերը գտնվում են Բաքվի «Հեյդար Ալիև» օդանավակայանում: Մնաց սպասենք, թե Ադրբեջանում ինչ հանցագործություններ են կատարելու ու քանի մարդ են սպանելու կամ ինչեր են գրավելու: