Panorama.am-ը գրում է.

Բելգիայի ոստիկանության տնօրեն Կատրին դե Բոլլը կգլխավորի Եվրոպոլը։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Եվրոպայի խորհրդի որոշումը։

Սա առաջին դեպքն է, երբ եվրոպական ոստիկանությունը կին է գլխավորում։ Նշվում է, որ դե Բոլլը 2017 թվականի դեկտեմբերին ընտրվել է այդ պաշտոնում առաջադրված 28 թեկնածուներից, իսկ մարտի 8-ին Եվրոպայի խորհուրդը հաստատել է նրա նշանակումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել