Tert.am-ը գրում է.

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանում կանանց նկատմամբ բավական լուրջ խտրականություն նկատելի է:

«Բայց եթե դրանք այդքան առերևույթ օրենսդրական դաշտում չեն երևում, կարծրատիպային, հասարակության պատկերացումների, մտածողության և ապրելակերպի տեսանկյունից դրանք արմատացած են, և անգամ փոփոխման միտումներ չեն նկատվում: Դա նաև ազդում է օրենսդրական դաշտում փոփոխություններ մտցնելու և հավասարության սկզբունքն ամրագրելու ժամանակահատվածում»,- ասաց նա և օրինակ բերեց, որ «Գենդերային հավասարության մասին» օրենքի քննարկմանը տեսնում են լուրջ դիմադրության, լուրջ կարծրատիպային արտահայտություններ, որ դա հայկական ավանդական ընտանիքներին հակասող տենդենց է»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանը հիշեցրեց Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության ընդունման ժամանակահատվածը, երբ անգամ օրենքի մեջ իրավական ձևակերպում չունեցող «հայկական ավանդական ընտանիք» պատկերացումն է մտցվում:


«Այդ ամեն ինչն ազդում է մեր ամենօրյա կյանքի վրա, որովհետև այսպիսի արտահայտություն կա՝ «կպչուն հատակ և թափանցիկ առաստաղ», կանայք մնում են այդ երկու հասկացությունների արանքում, մնում են «կպչուն հատակ» հասկացության վրա, և այդ ամենը ցույց է տալիս նրանց բարձրանալը հասարակության տարբեր սանդուղքներով՝ մինչև անգամ որոշում կայացնելու մակարդակի, և «թափանցիկ առաստաղը», որը, թվում է, գոյություն չունի, բայց, այնուամենայնիվ, նրանց հետ է պահում և թույլ չի տալիս՝ նրանք հասնեն որոշակի դիրքերի»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել