Tert.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանը Ռուսաստանում ամենահարգված քաղաքական գործիչներից է: Կարծում եմ, որ հենց ինքն էլ Հայաստանի հաջորդ վարչապետն է լինելու: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

«Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մշտապես կոնստրուկտիվ երկխոսություն է ծավալվել երկկողմ հարաբերություններում, մասնավորապես՝ տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտներում: Սերժ Ազատիի պաշտոնավարման տարիներին Հայաստանը դարձավ ՀԱՊԿ-ի անդամ, Եվրասիական տնտեսական միության անդամ: Նա կոմպետենտ դեմքերից մեկն է հայկական ղեկավարութան մեջ, ով լավ պատկերացնում է աշխարհաքաղաքական դրությունը, քաջածանոթ է ղարաբաղյան հակամարտության խնդրին»,- ասաց քաղաքագետը:

Տարասովը վստահություն հայտնեց, որ հայերը ճիշտ ընտրություն կկատարեն: «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, այն ղեկավարությունը, որը ձևավորվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, Ռուսաստանի կողմից անվստահության չի ենթարկվել»,- նշեց Ս. Տարասովը:

Հարցին՝ արդյոք Ռուսաստանն աջակցում է միայն Սերժ Սարգսյանի թեկնածությանը, թե պարզապես չի ուզում, որ ներկայիս իշխող թիմի փոփոխություն լինի, քաղաքագետը պատասխանեց. «Մենք վստահ ենք, որ հայ ժողովուրդն իմաստուն է և կանի ճիշտ ընտրություն: Այս վերադասավորումները, որոնք կատարվում են Հայաստանում, բացառապես Հայաստանի ներքին խնդիրն են: Մեր արձագանքը պոզիտիվ է, հայ ժողովրդի կատարած ցանկացած ընտրություն կաջակցվի Ռուսաստանի կողմից: Այլ հարց է, որ կան հետաքրքրություններ, շահեր, բայց դա Հայաստանի ներքին խնդիրն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել