Նշվում է, որ այս սարքն արտադրում է իրատեսական միկրոհյուսվածքներ, որոնց մեջ կարելի է քաղցկեղի բջիջները ներդնել:

ԱՄՆ-ում Պերդյու համալսարանի մասնագետները ստեղծել են հատուկ սարք, որը կարող է արդյունավետորեն պայքարել քաղցկեղի դեմ: Այդ մեխանիզմի աշխատանքի սկզբունքը հիշեցնում է 3D տպիչ:

Նախկինում պարզվել է, որ այդ հիվանդությունից մահացությունների դեպքերի ավելի քան կեսը պայմանավորված էր մարդու մարմնում քաղցկեղի բջիջների տարածման անկանխատեսելիությամբ: Նշվում է, որ այս խնդիրը լուծելու համար ստեղծվել է 3D տպիչ, որն աշխատում է «եռաչափ գրելու» մեթոդով: Ըստ EurekAlert կայքէջի՝ սարքն արտադրում է իրատեսական միկրոհյուսվածքներ, որոնց մեջ կարող են կառուցվել քաղցկեղային բջիջներ:

Ամերիկացի հետազոտողների խոսքով՝ նախկինում 3D տպիչներն ունակ չէին ստեղծել այդքան իրական միջավայր: Գյուտի հեղինակները կարծիք են հայտնել, որ շուտով 3D տպիչների շնորհիվ հնարավոր կլինի օնկոլոգիական հիվանդի համար բուժման հստակ ալգորիթմ կազմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել