Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է Երևան քաղաքում գտնվող 1-ական մանկապարտեզ և դպրոց՝ պարզելու, թե արդյոք մարտի 8-ի հետ կապված դրամահավաքներ իրականացվել են:

Երկու տեղում էլ դրամահավաքներ որպես այդպիսին չեն արձանագրվել, սակայն ավելի ուշ մի շարք ծնողներ այլ մանկապարտեզներից ու դպրոցներից  սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացել են, որ դրամահավաքներ են եղել, սակայն հետո գումարները վերադարձվել են՝ պատճառաբանությամբ, թե ստուգողներ են գալու:

Այս մասին  Tert.am-ի հետ  զրույցում հայտնեց Արայիկ Հարությունյանը, ով տևական ժամանակ ակցիաներ ու հետաքննություններ է իրականացնում նախակրթական և ուսումնական կրթական հաստատություններում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ:

«Դրամահավաք արձանագրելը շատ բարդ է, մանավանդ որ ծնողները հրաժարվում են, և այցելած 2 վայրում էլ ո՛չ դրամահավաք, ո՛չ նվիրատվություն չի եղել, բայց օրվա ընթացքում  ծնողները կապ հաստատեցին ինձ հետ՝ նշելով, որ նախորդ օրերին դրամահավաքների գումարները վերադարձվել են՝ պատճառաբանությամբ, թե ստուգումներ են իրականացվելու, դրա համար էդ գումարները հետ ենք վերադարձնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել