Tert.am-ը գրում է.

Կանանց շրջանում գործազրկության մակարդակն ամբողջ աշխարհում այսօր կազմում է 6 տոկոս, միևնույն ժամանակ, տղամարդկանց շրջանում այդ տոկոսը հասնում է 0.8-ի, այս մասին գրում էkorrespondent.net-ը՝ հղում անելով Աշխատանքի միջազգային կազմակերպության նոր զեկույցին:

Հայտնի է, որ Արևելյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում կանանց շրջանում գործազրկության մակարդակն ավելի ցածր է, քան տղամարդկանց շրջանում: 

Մյուս կողմից՝ արաբական ու հյուսիսաֆրիկյան բազմաթիվ երկրներում կանանց գործազրկության ցուցանիշը երկու անգամ գերազանցում է տղամարդկանց շրջանում գործազրկության տոկոսին: Բանն այն է, որ այս երկրներում ընդունված հասարակական նորմերը երբեմն պարզապես ստեղծում են իրավիճակ, երբ կինը չի կարողանում աշխատել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել