Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 25-ամյա Սելենա Գոմեսը և 24-ամյա Ջասթին Բիբերը որոշել են փոքր-ինչ հանգստանալ միմյանցից և ժամանակավոր դադար են վերցրել իրենց հարաբերություններում:

«Վերջերս նրանց հարաբերություններում տարաձայնությունները շատ էին, և հերթական վեճը հանգեցրել է նման որոշման կայացմանը: Սելենան և Ջասթինն անպայման միասին են լինելու, պարզապես նրանց անհրաժեշտ է մի փոքր հանգստանալ միմյանցից»,- նշվում է աղբյուրում:

Նշվում է նաև, որ նախորդ տարվա նոյեմբերին իրենց հարաբերությունները կարգավորելուց հետո զույգը մշտապես գտնվում էր հասարակության ճնշման տակ. պապարացիները մշտապես հետևում էին նրանց՝ փորձելով «որսալ» ամեն մանրուք:

Զույգին վերջին անգամ միասին տեսել են փետրվարի 28-ին: Եթե հավատանք խոսակցություններին, այժմ նրանք առանձին-առանձին են վայելում հանգիստը՝ Սելենան Նյու-Յորքում, Ջասթինը՝ Լոս-Անջելեսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել