Գուգլը թողարկել է Android P օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը:

Պլանավորվում էր նոր Android-ը թողարկել մարտի 14-ին: Համակարգի նոր տարբերակը դեռևս հասանելի է միայն Pixel սարքավորումների համար (Գուգլի սեփական բրենդը): Ars Technica-ն նշում է, որ Nexus 5x և Nexus 6P սմարթֆոնները, ինչպես նաև Pixel C պլանշետը չեն ապահովելու Android-ի հաջորդ տարբերակը:

The Verge-ն թվարկում է Android-ի հաջորդ տարբերակի որոշ առավելություններ: Մասնավորապես՝ համակարգում հասանելի է ինտերֆեյսը ցուցադրելու գործառույթը, որը թույլ է տալիս դիտարկել և կառավարել տարածությունը նաև դիմային կտրվածքից:

Android-ի նոր տարբերակը դեռևս անվանում չունի: Որպես կանոն, Գուգլը իր օպերացիոն համակարգերն անվանում է քաղցրավենիքների անուններով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել