Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԻՆ Հատուկ փրկարարական աշխատանքների  կենտրոնում որպես ընդհանուր պրոֆիլի փրկարար աշխատող Նարինե Ստեփանյանցը Tert.am-ի հետ զրույցում պատմում է, թե ինչու և ինչպես է ընտրել փրկարարի մասնագիտությունը, ինչպես նաև անդրադառնում է այն հարցին, թե դժվար չէ արդյոք աշխատել համակարգերում, որոնք ավանդաբար համարվել են «տղամարդկային»:

-Ինչու՞ որոշեցիք ընտրել այս մասնագիտությունը:

-Ինքս չեմ ընտրել, հանգամանքների բերումով եմ եկել համակարգ. երբ ի սկզբանե մտնում էի, ես չէի գիտակցում՝ որն է իմ առաքելությունը, սակայն տարիների ընթացքում, երբ ներսից այդ գործի մեջ «եփվեցի», ավելի մասնագիտական փորձ ձեռք բերեցի, իմ վերաբերմունքը փոխվեց, և հիմա բացարձակապես չեմ ափսոսում, որ այս մասնագիտությունն եմ ընտրել:

-Մեր հասարակության մեջ կարծրատիպ կա, որ ուժային կառույցները տղամարդկանց աշխարհն են: Ինչպե՞ս է կանանց համար ուժային կառույցներում աշխատելը՝ դժվա՞ր է, հե՞շտ:

-Սկզբում դժվար էր, հիմա արդեն սովորել են՝ թե՛ բնակչությունը, թե ՛ իմ կոլեգաները՝ տղամարդիկ: Հիմա շատ ավելի հեշտ է, և մենք՝ կանայքս, ավելացրել ենք մեր պրոֆեսիոնալիզմը:

-Ի՞նչ միտում կա՝ կանանց՝ նման համակարգերում ներգրավվածության առումով:

-Ավելանում է ինչպես կանանց թիվը, այնպես էլ նրանց պրոֆեսիոնալիզմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել