Այս ուտեստը կարող եք պատրաստել նաև սովորական մսալի պղպեղներով:

Բուլղարական պղպեղ՝ 4-5 հատ
Հավի ֆիլե
Լոլիկ՝ 2-3 հատ
Կանաչ սոխ
Սամիթ
Յոգուրտ՝ առանց հավելումների՝ 2 ճ/գ
Չոր պանիր՝ 100-150 գր
Համեմունքներ
Աղ
Պղպեղ

Պատրաստումը

  • Պղպեղը մաքրել ներսից:
  • Լցոնի համար կտրտել հավի ֆիլեն փոքր կտորներով, օրինակ՝ 1×1 սմ:
  • Լոլիկները լցնել տաք ջրի մեջ, որպեսզի հեշտությամբ մաքրվի կեղևը:
  • Կտրտել մաքրված լոլիկները խորանարդաձև, օրինակ՝ 0,5×0,5 սմ չափով:
  • Կտրտել կանաչ սոխն ու մաղադանոսը:
  • Խառնել հավի ֆիլեն, կտրտած լոլիկը, կանաչին, աղ և պղպեղ անել, ավելացնել համեմունքներ՝ ըստ ճաշակի:
  • Ավելացնել 2 ճ/գ յոգուրտ և ամբողջը լավ խառնել:
  • Դասավորում ենք պղպեղները, լցոնում և դնում ջեռոցը:
  • Եփում ենք 30 րոպե 180-200 աստիճան ջերմաստիճանում:
  • 30 րոպե հետո հանում ենք, վրան լցնում քերած պանիր և նորից դնում ենք ջեռոցի մեջ և սպասում 10 րոպե, որ պանիրը հալվի և մի փոքր չորանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել