Tert.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանությանը, նշեց, որ «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի ընդունումը  ընդհանրապես նախատեսված  է հնարավորինս ընտանիքի բոլոր անդամներին պաշտպանելուն, բայց օրենքը հնարավորություն կընձեռի հատկապես կանանց ավելի պաշտպանված լինել, քանի որ նրանք ավելի խոցելի են և ֆիզիկապես ավելի թույլ:

Նելլի Դուրյանն ասաց, որ հայ ընտանիքները օրինակելի ընտանիքներ են, և ի համեմատ այլ երկրների՝ մեզ մոտ ցուցանիշները ցածր են այն ընտանիքների, որտեղ կա բռնություն, անհարգալից վերաբերմունք կանանց նկատմամբ: «Մեզ մոտ կանայք հարգված են, իսկ օրենքը միտված է կանխարգելելու նաև եզակի դեպքերը»,- ասաց նա և կարևորեց, որ իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ նաև աշխատանքներ են տարվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել