Panorama.am-ը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ի սկզբանե սխալ է համարում քաղաքականության մեջ սեռերի տարանջատումը, քանի որ գտնում է՝ բոլորը պետք է հավասար իրավունքներով օժտված լինեն։

«Երբ կնոջը հարցնում են՝ ինչպես է իրեն զգում քաղաքական միջավայրում, կարծես դա պետք է անսովոր լինի իգական սեռի ներկայացուցչի համար, կարծես կինը դրանից պետք է անհարմար զգա։ Ես համոզված եմ, որ կինը քաղաքականության մեջ նույնքան նորմալ երևույթ է, ինչպես տղամարդը։ Այսնինք՝ նման հարցադրումները պետք է մոռանալ, կանանց այլևս չհարցնել՝ ինչպես եք Ձեզ զգում քաղաքականության մեջ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց, որ ԱԺ-ում իրեն շատ հարմարավետ է զգում, ակտիվորեն աշխատում է, պատրաստվում է նույնքան ակտիվ աշխատել նաև մարտի 8-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել