Panorama.am-ը գրում է.

Կանայք ավելի հաճախ, քան տղամարդիկ առանց աշխատանքի մնալու վտանգի առաջ են կանգնում: Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով, չնայած վերջին 20 տարիներին աշխատանքի շուկայում գենդերային անհավասարության դեմ պայքարը տվել է իր արդյունքները, սակայն խնդիրը դեռ պահպանվում է:

Կանանց գործազրկության մակարդակը 6 տոկոս է, տղամարդկանցը՝ 0.6 տոկոս:  Աշխատող տասը տղամարդուն բաժին է ընկնում վեց աշխատող կին:

ՄԱԿ պաշտոնական էջի  փոխանցմամբ,  տարբեր տարածաշրջաններում ցուցանիշները տարբերվում են: Օրինակ, Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի երկրներում  գործազրկության մակարդակը  կանանց շրջանում ավելի ցածր է, քան տղամարդկանց: Մյուս կողմից էլ արաբական ու հյուսիսաֆրիկյան պետություններում կանանց գործազրկության մակարդակը երկու անգամ բարձր է:  Այդ երկրներում ընդունված նորմ կա, ըստ որի կանանց թույլ չեն տալիս վարձրատրվող աշխատանք կատարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել